Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2012 19:32
ՙԱմերիա՚ ընկերությունների խումբը ՙԱնտիկյան՚ պատկերասրահի աջակցությամբ հանդես է գալիս հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաներին օգնության նախաձեռնությամբ
ԱրմԻնֆո. ՙԱմերիա՚ ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Երրորդ տարին անընդմեջ Ամերիան համախմբում է հանրությանը` օգնության ձեռք մեկնելու այն մանուկներին, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում:
Այս տարի ՙԱմերիա՚ ընկերությունների խումբը ՙԱնտիկյան՚ պատկերասրահի աջակցությամբ միավորում է գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու 15 երեխայի, ովքեր գրանցված են ՙՕգնեմ՚, ՙՆվիրիր կյանք՚ և ՙԵրեխաներ առանց ցավի՚ հիմնադրամներում: Բարեգործական աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և ունեն անհապաղ ֆինանսական աջակցության կարիք: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
Աճուրդին կներկայացվեն ժամանակակից հայ անվանի արվեստագետների գործերը: Նրանց շարքում են ափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ ևորգյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն ևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթե հյուրանոցը:
Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին: