Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2012 19:32
ՙԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ՚ ՓԲԸ շուկա է հանել նոր` ՊԱՐԶ-ԱՐԱ վարկատեսակը
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ ՊԱՐԶ-ԱՐԱ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով` առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման, որոնք տրամադրվում են Բանկի ԱրՔա (ArCa), Վիզա (VISA) և Մաստեր քարտ (MasterCard) վճարային քարտերի միջոցով, տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը:
ՙՎարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն հաճախորդները, որոնց շտապ գումար է հարկավոր և որոնք ունեն Երևան քաղաքում անշարժ գույք և պատրաստ են գրավադրելով այն` ստանալ վարկը: Հաճախորդը պետք է ունենանա նաև դրական վարկային պատմություն կամ իր վարկային պատմության մեջ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի նախորդ 3 տարվա ընթացքում հաջորդական 30 օր և կուտակային` 60 օրը: Վարկատեսակի առավելություններից կցանկանայի առանձնացնել հետևյալ կարևոր հանգամանքները ևս`
Հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, այլ, միայն գրավադրելով անշարժ գույքը, ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
ՊԱՐԶ-ԱՐԱ քարտային վարկերը տրամադրելու են ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ՙԲԱՂՐԱՄՅԱՆ՚ (ք. Երևան, Բաղրամյան 75) և ՙԱՐԱԲԿԻՐ՚ (ք. Երևան, Կոմիտաս 44) մասնաճյուղերի կողմից՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: