Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2012 16:58
Յունիբանկը և Զիգզագն առաջարկում են կենցաղային տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով
ԱրմԻնֆո. Ամանորյա տոների կապակցությամբ Յունիբանկը ՙԶիգզագ՚ ընկերության հետ համատեղ հայտարարում է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, գնումներ կատարելիս, հաճախորդներին տրամադրվում են 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Աղբյուրի համաձայն, ՙ0%,0%,0%+՚ վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, ՙDalma Garden Mall՚ առևտրի կենտրոնում բացված ՙԶիգզագ Մեգասթոր՚-ում բանկը տեղադրել է նաև պրոմո կետ` ապառիկը տեղում ձևակերպելու համար: Ընդ որում, պրոմո-կետը հաճախորդներին սպասարկում է նաև շաբաթ և կիրակի օրերին:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 30.09.2012 դրությամբ, սպառողական վարկերի գծով Յունիբանկը բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ տեղը` 34.4 մլրդ.դրամ, կամ վարկային պորտֆելի ավելի քան 34%-ը: Տարսկզբից այս ցուցանիշն աճել է 25%-ով: Բանկային համակարգի սպառողական վարկավորման ընդհանուր պորտֆելում Յունիբանկի բաժինը կազմում է 12%: