Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2012 15:16
Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց ևս մեկ դպրոցի
ԱրմԻնֆո. Երևանի և մարզերի դպրոցների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը ֆինանսավորում տրամադրեց ևս մեկ դպրոցի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Յունիբանկի մամլո ծառայությունից, բանկի օժանդակությամբ վերանորոգվեց Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը:
Դպրոցների ֆինանսական աջակցության ծրագիրը Յունիբանկը սկսել է իրականացնել ս.թ. նոյեմբերից` սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում: Նման ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում. երեխաներին նեցուկ լինելը բանկի համար սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ծրագրի շրջանակներում Յունիբանկը hամապատասխան ֆինանսավորում է տրամադրում դպրոցների բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Հաջորդը Երևանի N157 դպրոցն է, որին բանկը կնվիրի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան: