Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2012 20:05
Ֆրանսիական Զարգացման գործակալության և Ազգային Հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման ծրագիրը կմեկնարկի 2013 թ.մարտ-ապրիլ ամիսներին
ԱրմԻնֆո. Ֆրանսիական Զարգացման գործակալության և Ազգային ՀԻփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման ծրագիրը կմեկնարկի 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին այսօր, նախագծի քննարկման առիթով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքերով, նշված ծրագիրն ուղղված է հիփոթեքային վարկերի նկատմամբ միջին և ցածր եկամուտներով տնային տնտեսություունների մատչելիության բարձրացմանը, նրանց բնակարանային պայմանների բարելավմանը, այդ թվում նաև էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
ՙՀՀ Կենտրոնական բանկը մեծ կարևորություն է տալիս երկրի հիփոթեքային շուկայի զարգացմանը, այն դիտարկելով ոչ միայն որպես ֆինանսական հատվածի զարգացման միջոց, այլ նաև որպես հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման գործիք՚,-նշել է ԿԲ փոխնախագահը:
Նա ընդգծել է, որ ՙերկար փողերի՚ առկայությունը, որոնք ներգրավվում են Հայաստանի ապահովագրական և կենսաթոշակային համակարգերի զարգացմանը զուգընթաց, զգալիորեն նպաստում են երկրի հիփոթեքային շուկայի զարգացմանը: ՙՎերջին 1-2 տարիներին արձանագրվել է հիփոթեքային վարկերի քանակի և ծավալների 15-20% աճ: Սակայն, վարկավորման ներկայիս ծավալները բավարար չեն հիփոթեքի գծով Հայաստանի բնակչության իրական պահանջները բավարարելու համար՚,-նշել է Ն.Երիցյանը:
Պետք է նշել, որ վերը նշված նախագծերը հիմնված են պահանջարկի հետազոտությունների վրա, որոնք իրականացվել են ՙԱմերիա՚ խորհրդատվական ընկերության կողմից: Ինչպես նշել է ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի զարգացման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, հետազոտությունները կատարվել են 1020 տնային տնտեսությունների շրջանում, երկրի 10 տարբեր բնակավայրերում:
Նա նշել է, որ, ըստ հետազտություների արդյունքների, հիփոթեքի նկատմամբ պահանջարկի մեծ մասը կուտակված է Երևանում և մերձակա շրջաններում: Ընդ որում հարցվողների 94%-ն ունի հիփոթեքի պահանջ, իսկ այդ պահանջարկի 34%-ն ընկնում է միջին եկամուտներով տնային տնտեսություններին ¥200-350 հազ.դրամ¤: Ընդհանուր հաշվով, ըստ ՙԱմերիայի՚ տվյալների, առաջիկա 3 տարիներին այդ պահանջարկը կկազմի 350 հազ.դրամ, իսկ բնակարանի վերանորոգման վարկի պահանջարկը` 370 հազ.դրամ: Սակայն, էներգաարդյունավետության գծով վարկերն այնքան էլ մասսայականություն չեն վայելում, և այս առումով, ըստ Ջրբաշյանի, պետք է իրականացնել բնակչության տեղեկացվածության գծով աշխատանքներ:
Հարցվողների շրջանում հիփոթեքի ամենագերադասելի տոկոսադրույքերն են` տարեկան 6-14%-ը և մարման 5-10 տարի ժամկետը: Երկրաշարժից տուժած Սպիտակ և յումրի քաղաքաներում հիփոթեքի գերադասելի տոկոսադչույքները, ըստ հարցվողների, կազմում են 7%, իսկ մարման ժամկետները` ավելի քան 20 տարի: Ինչ վերաբերվում է վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերին, ապա բնակչությունը գտնում է, որ այստեղ ընդունելի տոկոսադրույքները կազմում են տարեկան 15%, իսկ մարման ժամկետը` 4-30 տարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալները Հայաստանում կազմել են 124.2 մլրդ.դրամ կամ 305.6 մլն.դոլար, գրանցելով տարեկան 20.8% աճ: Այս շուկայում գործում են Հայաստանի բոլոր բանկերը: Ընդհանուր առմամբ, բանկերի 4 վարկային կազմակերպությունների ¥ԱՀԸ, ԵՄԲ, ՙՖիդես՚ և ԱՀԸ¤ միագումար հիփոթեքային պորտֆելը կազմել է 153.7 մլրդ.դրամ կամ 378.3 մլն.դոլար, գրանցելով տարեկան 22.6% աճ: