Երեթշաբթի, 18 Դեկտեմբերի 2012 21:28
Երևանում բնակարանների առք և վաճառքի գործարքները հոկտեմբերին աճել են 55 տոկոսով, մինչև 2734
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2012 թվականի հոկտեմբերին կատարվել է 17413 գործարք, նախորդ ամսվա համեմատ աճելով 34.4%, իսկ տարեկան կտրվածքով` 9.3%: Այս մասին են վկայում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արդյունքները:
Աղբյուրի համաձայն, ըստ աշխարհագրության գործարքների մեծ մասը տեղի է ունեցել Երևանում` 37.8%: Մարզերից ամենամեծ բաժինն ընկել է Կոտայքի մարզին` 11.5% և Արարատի մարզին` 11%: Իսկ ամենապասիվ մարզն է եղել Վայոց Ձորը` 1.7%:
Ըստ աղբյուրների, հոկտեմբերին կատարվել է անշարժ գույքի օտարման4554 գործարք ¥գործարքների ընդհանուր թվի 26.1%-ը¤, ամսական կտրվածքով աճելով 25.4%, իսկ տարեկան կտրվածքով` 8.7%: Օտարման գործարքների 77.1%-ը եղել են անշարժ գույքի առք և վաճառքի գործարքներ, 22.2%-ը կամ 1011-ը` նվիրատվության և 0.7%-ը կամ 32-ը` փոխանակության գործարքներ: Ընդհանուր առմամբ, առք և վաճռքի 3511 գործարքներից բազմաբնակարան շենքերում կատարվել է 2021, իսկ մասնավոր տներում` 1490 գործարք:
Երևանում 2012 թվականի հոկտեմբերին կատարվել է անշրժ գույքի առք և վաճառքի 2734 գործարք, որի 58.4%-ը կամ 1597-ը` բազմաբնակարան շենքերում, գրանցելով տարեկան 8.6% աճ, իսկ նախորդ ամսվա համեմատ` 55%: Մասնավոր տների բաժինը Երևանում կազմել է 1137 գործարք կամ 41.6%, տարվա կտրվածքով աճելով 45.9%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 63,9%: Մարզերում բնակարանների առք և վաճառքի գործարքների թիվը կազմել է 777, որից 424-ը` առք և վաճառքի (ամսական աճը կազմել է 3.9%, իսկ տարվա աճը` 15.2%), իսկ 353-ը կատարվել է մասնավոր տներում:
Անշարժ գույքի գործարքների կազմում օտարման գործարքները կազմել են 26.2%, առաջնային գրանցման գործարքները`13.4%, գրավադրումով գործարքները` 12%, ժանագության փոխանցման գործարքները` 11.8%, վարձակալության գործարքները` 5.3%: Սակայն, անշարժ գույքի գործարքներում գերակլշռում են այլ գործարքները` 31.3%: