Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012 15:57
Փիրուզ Սարգսյանը վերանշանակվել է Հայաստանի Ֆինանսական հաշտարարի պաշտոնում
ԱրմԻնֆո. Հայաստանի Ֆինանսական հաշտարարի հոգաբարձուների Խորհուրդը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում, ղեկավարվելով ՀՀ ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ օրենքի 20 Հոդվածի 1 կետով, միաձայն որոշում է ընդունել Փիրուզ Սարգսյանին ֆինանսական հաշտարարի պաշտոնում վերանշանակելու մասին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են րասենյակի մամուլի ծառայությունից:
ՙՊաշտոնավարման չորս տարիների ընթացքում րասենյակը հաղթահարել է բազում փորձություններ և իրականացրել մի շարք ծրագրեր` ապահովելով Հաշտարարի գրասենյակի ճանաչողության բարձր մակարդակ` րասենյակի գործառույթների հստակ ընկալմամբ՚,-նշում է աղբյուրը:
Այսպես, Կենտրոնական բանկի` 2009 թվականի հարցումների արդյունքների համաձայն` հարցվածներից միայն 12% էր լսել Հաշտարարի մասին, որոնցից միայն մեկ երրորդն էին պատկերացնում, թե ինչով է զբաղվում րասենյակը: 2009թ.-ի ստացված բողոքների ավելի քան 70%-ը ֆինանսական համակարգին ընդհանրապես չէին վերաբերում: 2011 թվականին իրականացված նմանատիպ հարցումները ցույց տվեցին Հաշտարարի գրասենյակի 95% ճանաչողություն, ինչի մասին են վկայում նաև հաճախորդների բողոքների վերլուծության արդյունքները, որոնք փաստում են, որ այժմ րասենյակի ստացվող գրեթե բոլոր բողոքները հասցեագրված են:
Նշենք, որ Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնվել է 2008 թվականի հունիսի 17-ին, ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա: Իր մասնագիտական գործունեությունը հաշտարարի գրասենյակն սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից: Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հիմնադիրներն է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը: րասենյակի ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ աշխատանքը վարձատրվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: