Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2012 17:52
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, տարեվերջին Հայաստանի արտաքին պետպարտքը կհասնի 4.374 մլրդ.դոլաի, կազմելով ՀՆԱ-ի 31.1 տոկոսը
ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, 2012 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի արտաքին պետական պարտքը 4.128 մլրդ.դոլարից կաճի մինչև 4.374 մլրդ.դոլար, կազմելով ՀՆԱ-ի 31.1%-ը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը:
Նրա խոսքերով, կառավարության պարտքը 3.511 մլրդ.դոլարից կաճի մինչև 3.750 մլրդ. դոլար, իսկ արտաքին պարտքը` 2.950 մլրդ.դոլարից մինչև 3.150 մլրդ.դոլար: Նախարարը նշել է, որ 2013 թվականին պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը չի աճի, քանի որ կիրականացվեն մարումներ, չնայած, որ կլինեն նաև ներգրավված ռեսուրսներ:
Նշենք, որ 2012 թվականի բյուջեով միայն կառավարության կողմից արտաքին պարտքի և տոկոսային վճարների մարմանը կուղղվի ավելի քան 128 մլն.դոլար, իսկ 2013 թվականին` 230 մլն.դոլար:<./font>