Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2012 17:39
ՙՇեն Հոլդինգը՚ հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական համակարգերի կառավարումը կհանձնարարի մասնագիտացված կազմակերպությանը
ԱրմԻնֆո. Հայաստանի շինանյութի խոշորագույն արտադրող ՙՇեն Հոլդինգ՚ ՓԲԸ-ն, կորպորատիվ կառավարման առաջադեմ ստանդարտների ներդրման շրջանակներում, որոշում է կայացրել հաշվապահական հաշվառման վարումը ¥ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառումը¤,և ֆինանսական համակարգերի կառավարումը հանձնարարել մասնագիտացված ընկերության: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են հոլդինգի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙՇեն Հոլդինգը՚, դիմելով մասնագիտացված ընկերություններին, ակնկալում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական և հաշվետվողական համակարգեր, բարձրացնել կառավարման և վերահսկողական համակարգերի արդյունավետությունը, իրականացնել ծախսսերի զգալի կրճատում:
Նշենք, որ ՙՇեն Հոլդինգը՚ գտնվում է կորպորատիվ կառավարման առաջադեմ ստանդարտների և ազգային բրենդի ձևավորման ծրագրերի ներդրման փուլում: Ընկերությունում կորպորատիվ կառավարման պրակտիկայի բարելավման նախագծի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում է ՄիջազգայիՆ Ֆինանսական Կորպորացիան (IFC), ՙԿորպորատիվ կառավարման կենտրոնի՚ հետ համատեղ:
Հոլդինգը հիմնվել է 1995 թվականին և հանդիսանում է ՙՀայՌեսուրսԻմպեքս՚ պետական ձեռնարկության իրավահաջորդը: Ներկայումս ընկերությունը զբաղվում է շինանյութերի, այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարարական շաղախների, ինչպես նաև բետոնե բլոկների, ապրանքային բետոնի և մայթասալիկների արտադրությամբ և իրացմամբ: Հեռանկարում ընկերությունը նախատեսում է զբաղվել նաև գիպսաստավարաթղթի արտադրությամբ: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալել նաև Վրաստանում:
Ներկայումս ընկերությունն աշխատում է սեփական հումքային բազա հիմնելու վրա, տիրապետում է տարածաշրջանի գիպսի խոշորագույն հանքավայրին, զբաղվում է կալցիումի կարբոնատի արտադրությամբ, նախատեսվում է նաև զբաղվել պեռլիտի հանքավայրի մշակմամբ և պեռլիտի փքմամբ, կրի մարմամբ և գիպսասվաղի արտադրությամբ ¥գիպսոնիտ¤: Ընկերությունը նախնական պայմանավորվածություն ունի` EBRD-ին, բաժնետերերի կազմի մեջ երկրորդ անգամ ընգկրկելու վերաբերյալ: Ընկերության ձեռնարկություններում ներկայումս աշխատում է մոտ 500 մարդ: