Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2012 18:15
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ավելացնել բանկոմատների և POS-թերմինալների քանակը:
ԱրմԻնֆո. 2013 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 100, իսկ POS-թերմինալներինը` 360: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011թվականի համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 20-ով և 60-ով: ՙԴա պայմանավորված է 2013թվականին բանկի ծրագրերի` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նոր ծառայությունների ներդրման հետ՚, - հայտնեց ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան: ՙԱրդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Տարեցտարի աճում են քարտերի թողարկման ու գործարքների ծավալները, ինչպես նաև ներդրվում են քարտային նոր ծառայություններ: Ինչ վերաբերում է մեր բանկին, նշեմ, որ այս տարի մենք հանդիսանում ենք առաջին և դեռևս միակ բանկը, որը հավաստագրվել է Visa և MasterCard համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար` Verified by Visa և MasterCard SecureCode տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն նոր հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային վճարումներ հայաստանյան ինտերնետ-խանութներում: 2013 թվականին մեր հաճախորդներին կառաջարկենք ևս մի քանի հետաքրքիր քարտային նախագծեր՚, - նշեց Ռ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է չիպային մոդուլով Vusa համակարգի վճարային քարտերի թողարկումը: Մինչ այդ բանկը, 2012 թվականի սեպտեմբերին, ձեռնամուխ էր ողոլ MasterCard համակարգի չիպային քարտերի թողարկմանը: Երրորդ եռամսյակում բանկը թողարկել է 5328 վճարային քարտ, որոնցից 4524-ը` Visa, 451-ը` MasterCard և 353-ը` ArCa քարտեր: 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունի 31700 ակտիվ քարտ, գրանցելով տարեկան 23% աճ, որտեղ մեծմասնություն են կազմում Visa և MasterCard համակարգերի քարտերը: Աշխատավարձային քարտերի թիվը կազմել է 70%: Քարտերով իրականացված տրանսակցիաների ծավալը 9 ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 20%:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնվել է 1998 թվականին, իսկ բանկի բաժնետոմսերի 100% փաթեթի սեփականատերն է ռուսական խոշորագույն բանկերից մեկը: