Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2012 16:57
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 2013 թվականի ավարտին ՓՄՁ ոլորտի վարկային պորտֆելը հասցնել 10 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 2013 թվականի ավարտին ՓՄՁ ոլորտի վարկային պորտֆելը հասցնել 10 մլրդ.դրամի, հիմնականում միջազգային ծրագրերի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է հանդիսանում Համաշխարհային բանկը, որի հետ համագործակցւոթյունը զարգանում է ակտիվորեն: Եթե 2011 թվականին ՀԲ կողմից վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում Բանկին տրամադրվել էր 1.1 մլրդ.դրամ ընդհանուր գումարով 94 վարկ, ապա 2012 թվականին վարկերի ընդհանուր գումարը կհասնի 1.6 մլրդ.դրամի, իսկ վարկերի թիվը` 159-ի, գրանցելով ավելի քան 50% աճ:
ՙՏնտեսական ճգնաժամի սրացման պայմաններում բանկերը սկսել են դադարեցնել վարկավորման ծրագրերը, այդ թվում ՓՄՁ վարկավորման ծավալները` նվազեցնելու համար վարկային պորտֆելի որակազրկման, սեփական իրացվելիության պակասորդի, ավանդատուների հանդեպ պատասխանատվության և այլնի հետ կապված ռիսկերը: Մոտ երկու տարի առաջ մենք նույնպես կանգնած էինք նման փաստի առջև: Այժմ իրավիճակը փոխվել է. ՓՄՁ վարկավորման հատվածը կրկին սկսել է զարգանալ: Մեր բանկի համար ՓՄՁ ֆինանսավորումը դա առաջնային հատված է, քանի որ փոքր և միջին բիզնեսը ցանկացած երկրի տնտեսության վերևլքն է: Վերջին երկու տարիներին բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է 3,800.0 մլն-ից մինչև 7,400.0 մլն դրամ ՀՀ դրամ՚,-հայտարարել է Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետի` Մարտին Թորոսյանը:
Նա նաև հիշեցրել է, որ 2012 թվականին Բանկը 10 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Եվրասիական Զարգացման Բանկի հետ, որի ստորագրման ժամանակ վերջինիս ղեկավարությունը վստահություն է հայտնել Առէկսիմբանկի հետ համագործակցության հեռանկարներում, և կարելի է ասել` չի սխալվել: Վեց ամսվա ընթացքում Բանկը կատարել և նույնիսկ գերակատարել է պայմանագրի պայմանները` տրամադրվել է թվով 17 վարկ: ՙՆշեմ, որ ԵԱԶԲ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն այս պայամանգրով: 2013 թվականին ԵԱԶԲ-ն մտադիր է Առէկսիմբանկին տրամադրել վարկային գիծ`առևտրի ֆինանսավորման զարգացման, ինչպես նաև ինչպես նաև էներգատնտեսող նախագծերի վարկավորման համար անհրաժեշտ ֆոնդերի ձեռքբերման համար: Կարծում եմ` մենք գործելու ենք վարկային սահմանաչափերի ավելացման, ինչպես նաև մեր բանկը նոր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ, որը պայմանավորված է Եվրասիական Զարգացման Բանկի ռազմավարությամբ՚,-նշել է Մ.Թոթոսյանը:
Խոսելով 2013 թվականի պլաններից, նա նշել է, որ ԵԱԶԲ և ՀԲ համատեղ ծրագրերին կից բանկը մտադիր է պայմանագիր ստորագրել յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ` գյուղատնտեսության վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Խոսքը գնում է մոտ 1 մլրդ ՀՀ դրամի մասին: Թվային արտահայտությամբ 2013 թվականի ավարտին նախատեսում ենք ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել 10,000.0 մլն ՀՀ դրամի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալթույան` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի ակտիվները կազմել են 112.3 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 17%: Վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 89.2 մլրդ.դրամ, աճելով 17.6%, որոնց կազմում տնտեսության վարկավորման բաժինը կզմել է 83.6% կամ 74.6 մլրդ.դրամ, 9 ամիսներին աճելով 19.8%: