Երեթշաբթի, 15 Հունվարի 2013 20:05
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Արմինֆո. ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ Cbond հարթակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 10.7562% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB4 բորսայական հապավմամբ:
ԱրմԻնֆո գործակալությանը մեկնաբանելով դրամային պարտատոմսերի թոսղարկման աննպատակահարմարությունը, ընկերության ղեկավար Մհեր Եդիգարյանը պարզաբանել է, որ ԱՀԸ համար դրամական միջոցների ներգրավման բորսայական մեխանիզմենրը թույլ են տալիս հայաստանի կապիտալի շուկայում ձևավորել որոշակի պատմություն և պատրաստվել կենսաթոշակային բարեփոխումներին, որը, ինչպես նշել է ընկերությնա ղեկավարը, կբերի ներդրումների այլընտրանքային գործիքների եկամտաբերության իջեցմանը, պարձրացնելով դրամայի պարտատոմսերի գրավչությունը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 14-ին Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայումª 948,425,776.30 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10.7562% միջին կշռված եկամտաբերությամբ և 10.9997% կտրման եկամտաբերությամբ: Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն չորրորդ թողարկումն է:
Նա նաև նշել է, որ ընկերությունը սեփական օրինակով ձգտում է տվյալ մշակույթին ներգրավել նաև մյուս պոտենցիալ թողարկողներին: Եդիգարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը ներքին պարտքային շուկայից ռեսուրսների ներգրավման կարիք չունի, քանի որ ունի մի քանի այլընտրանքային, ոչ թանկ, ֆինանսավորման աղբյուրներ, մասնավորապես, ընկերության խոշոր վարկավորողներն են հանդիսանում գերմանական KfW բանկը, ինչպես նաև հայաստանի կառավարությունը:
Հիշեցնենք, որ պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները (NMCCB1 և NMCCB2) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, 24.05.2012թ.-ին և 06.12.2012թ.-ին մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից:
ԱՀԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (NMCCB3) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 25.09.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 25.03.2013թ.: Ներկայումս Բորսայում շրջանառվում են դրամային կորպորատիվ պարտատոմսրեի ընդամենը 2 թողարկումներ. Արարատբանկի պարտատոմսերի 4-րդ տրանշը և ՙՇեն Հոլդինգ՚ ընկերության պարտատոմսերի 5-րդ տրանշը:
Նշենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: