Ուրբաթ, 18 Հունվարի 2013 18:18
“Բոնուս-մալուս” համակարգը չի ազդի ԱՊՊԱ պարտադիր ապահովագրի արժեքի վրա
ԱրմԻնֆո: 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մասամբ ներդրված ՙԲոնուս-մալուս՚ համակարգն էական ազդեցություն չի գործի ԱՊՊԱ պարտադիր ապահովագրի արժեքի վրա: Հունվարի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՙԱքիլլես՚ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն՚ հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ այդ համակարգը հանրապետությունում ներդրվել է միայն բոնուսների մասով, իսկ ՙմալուսների՚ համակարգը կներդրվի մոտավորապես 2013 թվականի նոյեմբերին: Հովհաննիսյանի ասելով, ՙբոնուսը՚ կկազմի նախորդ տարվա համար վարորդի վճարած ապաահովագնի 3 տոկոսը, իսկ ՙմալուսի՚ հաշվարկման կարգն առայժմ չի սահմանվել: ՙԱքիլլեսի՚ հաշվարկներով, 2012 թվականին տեղի է ունեցել շուրջ 60 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք արձանագրել են ապահովագրական ընկերությունները: Դա նշանակում է, որ անցյալ տարի եղել է շուրջ 30 հազար խախտում, որոնց վրա կտարածվի ՙմալուս՚ համակարգը: Հանրապետությունում կա շուրջ 450 հազար փոխադրամիջոց և մոտ 400 հազար վարորդ: Մնացած 370 հազար վարորդներին բոնուսներ կտրվեն, սակայն դրանց ընդհնաուր գումարն աննշան է և ԱՊՊԱ-ի վնասաբերության աճի չի հագեցնի, ասել է Հովհաննիսյանը:
Ավելացնենք, որ ՙբոնուս-մալուս՚ զեղչերի համակարգի հիմքում դրված է վարորդի վարքագծի պատմությունը: Այդ համակարգն ապահովագրողներին թույլ կտա կրճատել ռիսկերը ամենաանկարգապահ վարորդների, մասնավորապես, տաքսիստների գծով: Վարորդների այդ խմբի գծով ԱՊՊԱ վնասաբերությունը գերազանցնում է 110 տոկոսը, կարծում են ապահովագրողները:
ԱրմԻնֆո գործակալության (Ռեյթինգային և մարքեթինգային տեղեկատվության գործակալության) պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի համաձայն, 2012 թվականի 12 ամիսների արդյունքներով Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններ ԱՊՊԱ գծով վճարել են 6.3 մլրդ դրամ: Մեկ տարում ապահովագրողների ծախսերն ավելացել են գրեթե 2 անգամ, ընդ որում ապահովագները մեկ տարում կրճատվել են գրեթե 3 տոկոսով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը մեկ տարում կրճատվել է ավելի քան 2 անգամ և 3-րդ եռամսյակի արդյունքներով կազմել 1.1 մլրդ դրամ: 2012 թվականի թվականի տվյալներն առայժմ պատրաստ չեն: