Երկուշաբթի, 21 Հունվարի 2013 19:36
Երևանի Աջափնյակ համայնքում վերաբացվել է Արդշինինվեստբանկի մասնաճյուղը
Արմինֆո. Տեղի է ունեցել ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի Մաշտոց մասնաճյուղի վերաբացումը: 2013թ. հունվարի 21-ին Բանկի և Աջափնյակ համայնքի ղեկավարության կողմից տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին մասնաճյուղի հաճախորդները և համայնքի բնակիչները: Ինչպես բացման հանդիսավոր արարողությանը նշել է Բանկի մանրածախ բիզնեսի ղեկավար Կարապպետ ևորգյանը, ՙՄաշտոց՚ մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի և հաճախորդներին կսպասարկի նոր վերանորոգված հարմարավետ տարածքում, որը գտնվում է ք.Երևան, Աջափնյակ համայնք, Շիրազի 38/1 հասցեում:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Կ.ևորգյանը պատասխանել է, որ մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ տարածք, որը թե իր դիրքով, թե ժամանակակից ներքին և արտաքին հարդարմամբ բավարարելու է հաճախորդների բարեկիրթ սպասարկման արդի պահանջներին, ինչպես նաև սրահի ինտերյերը համապատասխանեցվել է ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի բրենդի նոր չափորոշիչներին: Մասնաճյուղում բացի ընթացիկ վերանորոգման աշխատանքներից իրականացվել են նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը:
Շնորհավորելով Մաշտոց մասնաճյուղի հաճախորդներին և անձնակազմին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ ևորգյանը նշեց, որ Մաշտոց մասնաճյուղի բացումը ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի իրագործման հերթական քայլն է` ուղղված մասնաճյուղերի արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը, միտված հաճախորդների առավել հարմարավետ և արդիական սպասարկման միջավայրի ստեղծմանը:
Բանկը 2013-2015 թվականների ընթացքում իր մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի արդյունքում ունենալու է լիովին վերանորոգված, Բանկի կողմից հաստատված ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մասնաճյուղային ցանց:
Նշենք, որ Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: