Երեթշաբթի, 22 Հունվարի 2013 19:09
Հակառակ պաշտոնյաների պնդումներին, Հայաստանի անշարժ գույքի շուկան ճգնաժամից չապաքինվեց
Արմինֆո.
Նշենք, որ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի տվյալներով, Հայաստանի անշարժ գույքի շուկան տարին եզրափակել է գների չնչին աճով ¥առանց դեկտեմբերի¤: Հանրապետությունում բնակարանների միջին շուկայական արժեքը 2012 թվականի հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 1%, կազմելով 174.9 հազ.դրամ`1 քմ դիմաց: Պետկադաստրի տվյալներով, 2012 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է գույքի օտարման 42247 գործարք, տարեկան կտրվածքով նվազելով 2.6%: Օտարման գործարքների 76.5%-ը եղել են առք և վաճառքի, 22.8%-ը` նվիրատվության և 0.7%-ը` փոխանակության գործարքներ:
Սակայն, պետական վիճակագրությոնը հաճախ է զարմացնում մասնագետներին: Այսպես, ըստ վիճակագրական տվյալների, Երևանում բազմաբնակարան շենքերի առք և վաճառքով գործարքները մեկ ամսում ավելացել են 43.4%, ընդ որում, Երևանում վաճառքներն աճել են 63.9%, իսկ մարզերում` 35.8%: Փորձագետները գտնում են, որ գործարքների քանակի նման աճը քիչ հավանական է և գերատեսչության տվյալներն իրենցից ներկայացնում են որպես տեխնիկական սխալների արդյունք: