Երեթշաբթի, 15 Հունվարի 2013 17:49
Յունիբանկի քարտապաններին գործընկերային կետերում կտրամադրեն 5-10% զեղչեր
Արմինֆո. SacVoyage Travel ընկերությունը, Babybutik, Ko.Shik, Mr.Chikoo’by խանութները, Hinchada սպորտ-բարը և Thomas Twinning թեյատունը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
SacVoyage Travel ընկերությունը, Babybutik, Ko.Shik, Mr.Chikoo’by խանութները, Hinchada սպորտ-բարը և Thomas Twinning թեյատունը միացել են Յունիբանկի զեղչերի և արտոնությունների ՙՄագնիս՚ ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ:
ՙՄագնիս՚ ծրագրում ընդգրկված են մոտ 150 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրում են մինչև 80% զեղչեր: ՙՄագնիս՚ ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված ՙMagnis՚ նշանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական թիվ 6 տեղեկագրի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկն ակտիվ քարտերի քանակով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, թողարկելով 119 հազ.քարտ և տարեկան կտրվածքով ապահովելով 63% աճ: Մասնավորապես, բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa քարտեր: Տարեկան կտրվածքով բանկի ակտիվ քարտերի քանակն ավելացել է ավելի քան 3 անգամ, ինչի շնորհիվ բանկը 8-րդ տեղից բարձրացել է 3-րդ տեղը: Visa ակտիվ քարտերի քանակով Յունիբանկը գտնվում է 2-րդ տեղում, պահովելով տարեկան 14% աճ: Եթե 2011 թվականին բանկի քարտային պորտֆելում առյուծի բաժինը կազմում էին Visa քարտերը, ապա 2012 թվականին տեղական և միջազգային քարտերի քանակը գրեթե հավասարվեցին: Բանկի աշխատավարձային նախագծերը կազմում են ակտիվ քարտերի ավելի քան 31%-ը, գրանցելով տարեկան 18% աճ: Յունիբանկն առաջատարների հնգյակում է նաև կենսաթոշակային քարտերով, որոնց թիվն անցնում է 6 հազարից, գրանցելով տարեկան 88% աճ, որոնք միայն ArCa քարտեր են: Բանկն ունի 285 սեփական և 339 համատեղ օգտագործվող POS-թերմինալ: Բանկի 85 բանկոմատներից 47-ը տեղակայված է Երևանում, իսկ 38-ը` մարզերում: