Հինգշաբթի, 24 Հունվարի 2013 20:13
Հայաստանի ապահովագրական շուկան միավորվում է."Ռոսգոսստրախ Արմենիան" ձեռք է բերում "Գարանտ Ինշուրանսին"
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում շարունակվում են միավորման գործընթացները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել վստահություն ներշնչող աղբյուրներից, Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունը` ՙՌոսգոսստրախ Արմենիան՚ ձեռք է բերում բժշկական պահովագրության շուկայում մասնագիտացող ՙԳարանտ Ինշուրանս՚ ընկերությանը: ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել ստանալ նշված գործարքի ու դրա մեխանիզմների վերաբերյալ պաշտոնական հաստատում (պորտֆելի ձեռքբերում կամ կլանում): Սակայն, ըստ աղբյուրի, 2014 թվականից երկրում պարտադիր բժշկական պահովագրության ներդրման նախաշեմին գործարքն ավելի կուժեղացնի ՙՌոսգոսստրախ Արմենիայի՚ դիրքերն այդ հատվածում:
Նշենք, որ ՙարանտ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության բաժնետերերն են հանդիսանում 2 ֆիզիկական անձ և ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնը, սակայն, որպես վերջնական շահառու է հանդես գալիս ՀՀ առողջապահոթւյան նախկին նախարար, ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի պահովագրկան ընկերությունների Ռենկինգի, ՙԳարանտ Ինշուրանս՚ ապահովագրկան ընկերության սեփական կապիտալը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.9 մլրդ.դրամ (5 տեղը շուկայում), կանոնադրական կապիտալը` 1.6 մլրդ.դրամ (3 տեղ), ակտիվները` 3.8 մլրդ.դրամ (5 տեղ), ապահովագրական պրեմիաները կազմել են 2.9 մլրդ.դրամ (5 տեղ), պահովագրական հատուցումները` 1.1 մլրդ.դրամ (4 տեղ): Ընկերության ապահովագրական պրեմիաների կազմում բժշկական ապահովագրության բաժինը կազմել է 66%, իսկ ԱՊՊԱ բաժինը` 31%: Հատուցումների կազմում ԱՊՊԱ բաժինը կազմել է ավելի քան 50%, իսկ բժշկական ապահովագրոթյան բաժինը` մոտ 45%: 2012 թվականի 9 ամիսների արդյունքով ՙԳարանտ Ինշուրանս՚ ապահովագրակն ընկերությունն ապահովել է 1.9 մլրդ.դրամի բալանսային շահույթ, այդ ցուցանիշով զբաղեցնելով 5-րդ տեղը շուկայում: Ընկերությունը գործունեություն է իրականացնում 12 տեսակի ապահովագրության տեսակներով:
ՙՌոսգոսստրախ Արմենիայի՚ սեփական կպիտալը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2.6 մլրդ.դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը կազմել է` 2.5 մլրդ.դրամ (1 տեղ), ակտիվները` 9 մլրդ.դրամ (2 տեղ), պահովագրական պրեմիաները` 7.8 մլրդ.դրամ (1 տեղ), ապահովագրական հատուցումները` 3.2 մլրդ.դրամ (1 տեղ): Ընկերության ապահովագրական պրեմիաների կազմում ԱՊՊԱ բաժինը կազմել է 48%, բժշկական ապահովագրության բաժինը` ավելի քան 30%, ԿԱՍԿՈ բաժինը` 5%, գույքային ապահովագրությունը` 5%: Ընկերության հատուցումների կազմում ԱՊՊԱ բաժինը կազմել է մոտ 72%: 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով ընկերությունն ապահովել է 4.6 մլրդ.դրամի շահույթ, այդ ցուցանշով զբաղեցնելով 2-րդ տեղը շուկայում: Ընկերությունը գործունեություն է իրականացնում 15 տեսակի ապահովագրության տեսակներով:
Նշնք, որ 2010-2012 թվականներին Հայստանի պահովագրակն շուկան լքեցին ՙԼոնդոն-Երևան՚ և ՙԱլֆա-Ինշուրանս՚ ընկերությունները (պորտֆելը փոխանցելով ՙՌոսգոսստրախ-Արմենիային՚), ՙԳրիար-Ինուրանսը՚ և ՙԿասկադ Ինշուրանսը՚, պորտֆելը փոխանցելով ՙԻՆԳՈ Արմենիային՚, ՙԱյ Էս Ջի՚ ընկերությունը, պորտֆելը փոխանցելով ՌԱՍԿՈ-ին: Վերոնշյալ գործարքից հետո Հայաստանի ապահովագրական շուկայում կսկսեն գործել 6 ընկերություններ: