Երեթշաբթի, 22 Հունվարի 2013 20:11
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն սկսել է դրամական փոխանցումներ իրականացնել AVERS համակարգի միջոցով
Արմինֆո. Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն սկսել է դրամական փոխանցումներ իրականացնել AVERS համակարգի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին կատարելու ակնթարթային դրամական փոխանցումներ ավելի քան 90.000 սպասարկման կետեր, որոնք գործում են աշխարհի 90 երկրներում (Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեդիա, Ռումինիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Ղազախստան և այլն): Միայն Ուկրաինայում գործում է մոտ 697 սպասարկման կետ:
Փոխանցումները կատարվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ ՙԲիստրայա Պոչտա՚« ՙCONTACT՚, ՙMONEYGRAM՚, ՙANELIK՚ և ՙUNISTREAM՚ համակարգերի միջոցով, նաև կատարում է առանց հաշվի բացման Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ ՚ազպրոմբանկ-Էքսպրես՚ անվանական փոխանցումների վճարումներ:
2012թ. գրանցվել է ֆիզիկական անձանց տարբեր դրամական փոխանցումների միջոցով իրականացվող փոխանցումների ծավալների զգալի աճ: 2011թ.համեմատ այն կազմել է մոտ 42% `2011թ. 11 736 063 ԱՄՆ դոլարից մինչև 16 634 878 ԱՄՆ դոլար 2012թ.: 10 ամիսների ընթացքում ավելացել է ինչպես վճարային համակարգերով 2011թ.`18 590, 2012թ.` 27 006: