Հինգշաբթի, 31 Հունվարի 2013 19:48
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թվականի արդյունքներով արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թվականին զուտ շահույթն ավելացրել է 20,8%, մինչև 1,244 մլրդ դրամ (12 տեղը Հայաստանի բանկային համակարգում): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, շահույթի աճի հիմնական աղբյուրը եղել են տոկոսային զուտ եկամուտները, որոնք մեկ տարում աճել են 390 մլն դրամով: 2012 թվականի ֆինանսական արդյունքը թույլ է տվել բանկի ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով մեծացնել 7.9%, մինչև 16.956 մլրդ դրամ (11 տեղը ՀՀ բանկային համակարգում):
Ըստ աղբյուրի, Բանկի ակտիվները 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 123.4 մլրդ դրամ (8 տեղը), տարեկան կտրվածքով աճելով 28.7%: Միևնույն ժամանակ, բանկի վարկային պորտֆելն անցյալ տարի աճել է 22.9%, կազմելով 91,8 մլրդ դրամ (7 տեղ): Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելի աճը կազմել է 23.3%, մինչև 76.4 մլրդ դրամով (7 կետ), իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը` 21.1%, կազմելով 15.3 մլրդ դրամ (11 տեղ): Բանկի կողմից ներգրավված միջոցների ծավալն անցյալ տարի աճել է 19.4%, կազմելով 39.1 մլրդ դրամ, ընդ որում, ֆիզիկական անձանց միջոցներն աճել են 54,8%, մինչև 28,2 մլրդ դրամ: 2012 թվականին բանկի գործունեության արդյունքները թույլ տվեցին բարձրացնել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100% փաթեթը պատկանում է ռուսական ազպրոմբանկին: