Ուրբաթ, 1 Փետրվարի 2013 20:55
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների շրջանում ընդամենը 10 վարկային ընկերություն կա
ԱրմԻնֆո: Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2012 թվականի արդյունքներով հայտնվել են 10 վարկային ընկերություններ, որոնցից 9-ը ունիվերսալ վարկային կազմակերպություններ են, իսկ մեկը` լիզինգային ընկերություն:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով, ցուցակում վարկային ընկերություններից առաջատարը ՙՖինկա՚ ՈՒՎԿ-ն է, որն զբաղեցրել է 140-րդ տեղը, հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե վճարելով 690.2 մլն դրամ. այդ թվում` 608.3 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև գալիս է ՙՖԱՍՏ Կրեդիտ՚ ՈՒՎԿ-ն`165 տեղում (575.2 մլն դրամ, որից 574 շահութահարկ և եկամտահարկ): ՙՆորվիկ՚ ՈՒՎԿ զբաղեցրել է 203 տեղը, վճարելով 471.2 մլն դրամ, այդ թվում 467.2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ: ACBA Leasing լիզինգային ընկերությունը զբաղեցրել է 204 հորիզոնականը, պետբյուջեն համալրելով 470 մլն դրամով, որից 181.9 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ: Խոշոր հարկատու վարկային ընկերությունների առաջին հնգյակը եզրափակում է ՙԿամուրջ՚ ՈՒՎԿ, որն զբաղեցրել է 299 տեղը (307 մլն դրամ. այդ թվում 304.4 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Այնուհետև գալիս են Sef International-ը` 516 տեղ (171 մլն դրամ, որից 158.2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), ՙԱրեգակ՚ ՈՒՎԿ` 567 տեղում (156.7 մլն դրամ, այդ թվում 119.8 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Bless ՈՒՎԿ` 684 տեղում (124.8 մլն դրամ, այդ թվում 124.3 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ` 766 տեղում (108.6 մլն դրամ, որից 108.1 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ): Խոշոր հարկատու ունիվերսալ վարկային կազմակերպությունների ցուցակը եզրափակում է ՙԷքսպրես Կրեդիտը՚` 979 տեղում, որը պետբյուջե է ուղղորդել 81 մլն դրամ. այդ թվում 75.7 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի տվյալներով, 2012 թվականին հաշվեկշռված շահույթի գծով առաջատար է մնում ՙԱրեգակ՚ ՈՒՎԿ (1.906 մլրդ դրամ` 7,8% տարեկան աճով): Երկրորդ հորիզոնականում է ՙՖինկա՚ ՈՒՎԿ (1.372 մլրդ դրամ` 0,03% տարեկան աճով): Այնուհետև գալիս են ՙԿամուրջ՚ ՈՒՎԿ (753.3 մլն դրամ` 11,7% տարեկան անկմամբ), ՙՆորվիկ՚ ՈՒՎԿ (629.3 մլն դրամ 35,8% տարեկան անկմամբ), ՙԱռաջին հիփոթեքային ընկերությունը՚ (573.8մլն դրամ, 32,5% տարեկան աճ):
Ընդհանուր առմամբ, 2012 հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն, որոնցիցª 28 ունիվերսալ, 3 լիզինգային և վարկային միություն: