Հինգշաբթի, 31 Հունվարի 2013 19:47
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն MasterCard վճարային քարտեր շնորհեց ՙԱմենաֆինանսական ստեղծագործություն՚ մրցույթի հաղթողներին
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մրցանակներ հանձնեց ՙԱմենաֆինանսական ստեղծագործություն՚ մրցույթի մասնակիցներին, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող Բանկի խմբին:
Աղբյուրի համաձայն, մրցույթի անվանակարգերում հաղթողներին տրվել են MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր: Բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալու զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:
Հիշեցնենք, որ ՙԱմենաֆինանսական ստեղծագործություն՚-ը հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:
Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կայքում, որտեղ հենց համացանցի օգտատերերը գնահատում էին մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները: Ըստ այդմ, անվանակարգում մրցույթի հաղթողներ դառձան ամենաշատ «լայքերե հավաքողները: