Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 11:59
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Առէկսիմբանկ ազպրոմբանկի խմբի պրոցեսինգներում գրանցվել է պլաստիկ տրանսակցիաների տարեկան տարատեսակ դինամիկա
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարի 1 – ին կազմել է 229,8 մլն դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդվել է Armenian Card-ից, 2012 թվականին այս ցուցանիշի 4.1% անկումը հիմնականում պայմանավորված է եղել անկանխիկ գործարքների 51.4% նվազումով (մինչեւ 7.4 մլն դրամ), ինչպես նաեւ կանխիկ գործարքների աննշան նվազումով (0.8% - ով, մինչեւ 222,5 մլն դրամ):
Աղբյուրի համաձայն, քարտային տրանսակցիաների ծավալը Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի պրոցեսինգային ցանցով 2012 թվականին աճել է 12.3%, հասնելով 110.6 մլն դրամի: Մասնավորապես, կանխիկ գործարքների ծավալը կազմել է 86,6 մլն դրամ, տարեկան աճը` 6.9%, անկանխիկ գործարքներինը` 23.9 մլն դրամ, տարեկան աճը` 37.7%:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում եւ սպասարկում է միջազգային Visa քարտեր, սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը թողարկում և սպասարկում է` Visa, MasterCard եւ ArCa քարտեր: