Չորեքշաբթի, 6 Փետրվարի 2013 21:22
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է INTELEXPRESS (ՎՐԱՍՏԱՆ) ՀԱՄԱԿԱՐՈՎ ՄԻՋԱԶԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱրմԻնֆո. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ ՀՀ ԿԲ կողմից ստացել է INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
Հատկանշական է, որ “ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ” ՓԲԸ արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ MONEYGRAM, ANELIK, ՙԲիստրայա Պոչտա՚, UNISTREAM և AVERS, համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման ՙԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ՚ անվանական փոխանցումներ` Ռուսաստանից դեպի Հայաստան :
2012թ. ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2011թ. համեմատությամբ այն կազմել է մոտ 79% և 13,706 մլն.ԱՄՆ դոլարից դարձել 24,664 մլն. ԱՄՆ դոլար: 2011թ. համեմատ աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը 2011թ. 23,384 -ից 2012թ. դարձել 39,024, իսկ փոխանցումների ընդհանուր քանակը կազմում է 46,585 նախորդ տարվա 29,929-ի դիմաց: