Երկուշաբթի, 11 Փետրվարի 2013 20:12
Հայկական բանկերի ունիվերսալության մակարդակը մնում է ցածր
ԱրմԻնֆո. Շարունակվող ճգնաժամային երևույթների հետևանքով Հայաստանի բանկերի ունիվերսալության ընդհանուր մակարդակը մնում է ցածր, սահմանափակելով նրանց հնարավորություններն ինչպես ռեսուրսների տեղաբաշխման, այնպես էլ շուկայից միջոցների ներգրավման առումով:
Այս մասին են վկայում Հայաստանի բանկային համակարգի վերլուծությունների արդյունքները, որոնք ԱրմԻնֆո լրատվական գործակալության կողմից իրականացվել են 2012 թվականի հաշվեկշռային ցուցանիշների հիման վրա:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության ունիվերսալության վերլուծության մեթոդաբանության, առաջին և երկրորդ դիրքերը, որոնք կարող են տրվել բոլոր ուղղություններով աշխատող, այսպես կոչված, ունիվերսալ բանկերին, վաղուց շարունակում են մնալ թափուր: Այնուամենայնիվ, 2011 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ 2012 թվականի 4-րդ եռամսյակում դիքերի վատթարացում է գրանցվել 4 բանկերի մոտ, իսկ դիրքերի բարելավում` 9 բանկերի մոտ: Մնացած 8 բանկերի մոտ այս ցուցանիշը մնացել է անփոփոխ:
ործակալությունն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ 2009 թվականի 2-րդ եռամսյակից ի վեր, բանկային համակարգի ունիվերսալության վերլուծություն իրականացնելիս, նախկինում հաշվի առնված` մասնավորապես, ընդհանուր կապիտալի, ակտիվների, վարկային ընդհանուր ներդրումների, տնտեսության վարկավորման, պետպարտատոմսերում ներդրումների, պարտավորությունների, ներգրավված միջոցների, վերլուծվող ժամանակահատվածի չփաշխված շահույթի դիրքերից բացի, ընդգրկվել են նաև բանկերի լորո- և նոստրո-հաշիվների, ցպահանջ պարտավորությունների, ժամկետանց ավանդների, ներգրավված և տեղաբաշխված միջբանկային ավանդների և վարկերի դիրքերը:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ երրորդ տեղում է Ամերիաբանկը, 4-րդ տեղում են ՎՏԲ-Հայաստան Բանկը և ACBA-Credit Agricole Bank-ը: Հինգերորդ տեղում են Արդշինինվեստբանկը և HSBC Բանկ Հայաստանը: Վեցերորդ և յոթերորդ տեղերը թափուր են: Ութերորդ տեղում են Յունիբանկը և Հայբիզնեսբանկը: Իներորդ տեղում են Կոնվերս Բանկը և Արարատբանկը, ինչպես նաև Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը: Տասներորդ տեղում են Ինեկոբանկը և Արցախբանկը:
Տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերը թափուր են: Տասներեքերորդ տեղում է Հայէկոնոմբանկը: Տասնչորսերորդ տեղում են Արմսվիսբանկը և Անելիք Բանկը: Տասնհինգերորդ տեղում է Պրոմեթեյ Բանկը, տասնվեցերորդ տեղում են` Byblos Bank Armenia-ն և Զարգացման Հայկական Բանկը: Տասնյոթերորդ տեղում են ProCredit Bank-ը և Մելլաթ Բանկը: Տասնութերորդ տեղը թափուր է: Տասնիններորդ տեղում է ԲՏԱ Բանկը:
ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական ծառայության փորձագետները նշում են, որ ՙունիվերսալության այս վարկանիշը՚ ոչ մի ընդհանուր կապ չունի բանկերի հուսալիության և կայունության գնահատման հետ, այլ բացառապես արտացոլում է բանկային գործունեության ոլորտների և բանկինգի գործիքների ծածկույթի աստիճանը: