Երեթշաբթի, 12 Փետրվարի 2013 19:14
Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2012 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 7.6 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 7.6%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 105.7 մլրդ դրամ ($ 261.8 մլն): Այս մասին տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Տվյալների համաձայն, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների կազմում բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորություններ գծով IV եռամսյակում արձանագրվել է 8.8% աճ, մինչեւ 68,5 մլրդ դրամ ($ 169.7 մլն), ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորությունների գծով` 17%, մինչեւ 8 մլրդ դրամ ($ 19.8 մլն), իրավաբանական անձանց ժամկետային պարտավորությունների գծով` 3.4%, մինչեւ 27.8 մլրդ դրամ ($ 68.9 մլն):
ՉՐորրորդ եռամսյակում աճ է արձանագրվել նաեւ ցպահանջ պարտավորությունների գծով` 2.1%, մինչեւ 680,8 մլն դրամ ($ 1.7 մլն), վճարվծ տոկոսների գծով` 16.2%, մինչեւ 2.2 մլրդ դրամ ($ 5.4 մլն): Այլ պարտավորություններն աճել են 3.3%, մինչեւ 4.4 մլրդ դրամ ($ 11 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերությունների եւ 100 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ Հայաստանում կա 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3-լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում, դրանք են` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚, ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ եւ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ընկերությունը: