Երեթշաբթի, 12 Փետրվարի 2013 20:16
Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը 2012 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 9.1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային ներդրումները 2012 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 9.1%, կազմելով 157,8 մլրդ դրամ ($ 390.4 մլն), կամ ակտիվների 93.5%-ը: Այս մասին տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, վարկավորման ծավալների ամենաբարձր եռամսյակային աճն արձանագրվել է մշակույթի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում` 45.9%, մինչեւ 417 մլն դրամ: Իսկ ճի տեմպերով երկրորդ տեղում է հանքահումքային ոլորտը` 27.8%, մինչեւ 440,2 մլն դրամ:
Ամենամեծ ծավալը գրանցվել է ֆինանսական հատվածում` 45.5 մլրդ դրամ, աճը IV եռամսյակում կազմել է 6,2%: Այստեղ բանկային վարկերը կազմել են 88.9%: Երկրորդ տեղում է գյուղատնտեսության վարկավորումը` 30.1 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 15,5%: յուղատնտեսական վարկերի կազմում անասնաբուծությանն է ուղղվել 44.5%-ը, իսկ բուսաբուծությանը` 46.2%: Երրորդ տեղում է առեւտրի վարկավորումը` 19.4 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 4.5%: Այս ոլորտի վարկերի կազմում մանրածախի բաժինը կազմել է 81%, իսկ մեծածախի բաժինը` 17.2%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի ավարտին վարկային կազմակերպությունները տրամադրել են 17.4 մլրդ.դրամի հիփոթեքային վարկեր, ինչը կազմում է վարկային միագումար պորտֆելի 11%-ը: Հիփոթեքային վարկյին պորտֆելը IV եռամսյակում աճել է 5.5%: Սպառողական վարկերի բաժինը կազմել է 15 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային պորտֆելի 9.5%-ը, եռամսյակում աճելով 18%: Սպառողական վարկերի կազմում ոսկու դրավադրումով վարկերը կազմել են 19%, սպառողական էլեկտրոտեխնիկայի ապառիկ գնումների նպատակով տրամադրված վարկերը` 12.2%, իսկ ավտովարկերը` մոտ 2%:
Ըստ ԿԲ տվյալների, վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելի աճը հիմնականում ապահովվել է տնտեսության վարկավորման հաշվին` 125.2 մլրդ.դրամ կամ 79.5%, գրանցելով տարեկան 36.2% աճ: Տնտեսության վարկավորման ծավալներում առաջատարներն են ֆինանսական հատվածը` 28.9%, գյուղատնտեսության ոլորտը` 19% եւ առեւտուրը`12.3%: Ռիսկերի խմբերով դասակարգված վարկերը և դեբիտորական պարտավորությունները 2012 թվականի IV եռամսյակում աճել են 9.1%, մինչեւ 160,5 մլրդ դրամ: Այսպես, 2013 թվականի հունվարի 1-ին վարկային պորտֆելում ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 154.6 մլրդ դրամ, կամ 96.3%, ՙվերահսկվող՚ վարկերը` 3.4 մլրդ դրամով կամ 2,1%, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 1.5 մլրդ.դրամ կամ 0.9%, ՙկասկածելի՚ վարկերը`1 մլն դրամ կամ 0.6%: ՙԱնհույս՚ վարկերի բաժինը հշվետու ժամանակահատվածում զրոյացվել է: ՙստանդարտ՚ վարկերի ծավալները եռամսյակում աճել են 9.6%, ՙվերահսկվող՚ վարկերինը նվազել է 6%, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` աճել են 25%, իսկ ՙկասկածելի՚ վարկերի ծավալները նվազել են 17.7%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերությունների եւ 100 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ Հայաստանում կա 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3-լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում, դրանք են` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚, ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ եւ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ընկերությունը: