Երեթշաբթի, 12 Փետրվարի 2013 21:38
Հայասատանի վարկային կազմակերպությունները 2012 թվականի չորրորդ եռամսյակում ապահովել են 6.2 մլրդ.դրամի հաշվեկշռային շահույթ
ԱրմԻնֆո. Հայասատանի վարկային կազմակերպությունների միագումար ընդհանուր եկամուտը 2012 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 6.2 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 19%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, վարկային կազմակերպությունների ընդհանուր ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 28.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 23.6%: Արդյունքում, հաշվեկշռային շահույթը կազմել է 6,2 մլրդ դրամ, տարեկան աճը` 1,6%:
Անցյալ տարվա IV եռամսյակի արդյունքներով վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 4.8 մլրդ դրամ, 2011 թվականի IV եռամսյակի 4.9 մլրդ.դրամի փոխարեն:
Ընդհանուր եկամուտների կազմում տոկոսային եկամուտը կազմել է 58% կամ 20,3 մլրդ դրամ, տարեկան աճը` 35.3%: Ոչ տոկոսային եկամուտները կազմել են 18% կամ 6.3 մլրդ դրամ (տարեկան աճը 1.6% է):
Ընդհանուր ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 7.5 մլրդ դրամ կամ 26%, տարեկան կտրվածքով` 56.2%, իսկ ոչ տոկոսային ծախսեր` 10.9 մլրդ դրամ կամ 37.8%, նույն ժամանակահատվածում աճելով 36.2%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերությունների եւ 100 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ Հայաստանում կա 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3-լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում, դրանք են` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚, ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ եւ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ընկերությունը: