Հինգշաբթի, 14 Փետրվարի 2013 15:24
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով
ԱրմԻնֆո. 31.12.12թ. դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կողմից թողարկված վճարային քարտերի քանակը կազմել է 19 967, որից VISA` 10 531, MasterCard` 6 734, ArCa` 2 702: 2011 թվականի համեմատ աճը կազմել է 34,20%:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, ակտիվ քարտերի քանակը 31.12.12թ. դրությամբ կազմել է 32 678, որից VISA` 18 372 , MasterCard`12 911, ArCa`1 395, իսկ աշխատավարձային ծրագրերը` 143:
Բանկը նախատեսում է մինչև 2013թ. տարեվերջ քարտերի թիվը հասցնել մինչև 40 000, քարտային շրջանառությունը` մինչև 70 000 մլն ՀՀ դրամ, իսկ աշխատավարձային ծրագրերը` մինչև 157: