Ուրբաթ, 22 Փետրվարի 2013 12:56
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թվականի ընթացքում աճել է 20.6%-ով
Արմինֆո: Նախորդ տարվա ընթացքում ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հաճախորդների թիվը ավելացել է 20.6%-ով, որից ֆիզիկական անձիք` 21.2%-ով և իրավաբանական անձիք` 7.4%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Բանկի հաճախորդներ են հանդիսանում նավթամթերք և գազ ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, խոշոր շինարարական, դեղագործական, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերություններ: Խոշոր հաճախորդների շարքում ընդգրկված են ՀայՌուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ռուսալ-Արմենալը, ՙԷրեբունի Պլազա՚ բիզնես-կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկական) համալսարանը և այլ ընկերություններ: Բանկում գործում է նաև ՙԷրեբունի՚ մասնաճյուղը` նախատեսված այն հաճախորդների համար, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից: