Ուրբաթ, 1 Մարտի 2013 14:39
HSBC Բանկ Հայաստանը մեկնարկում է գովազդային ակցիաª ուղղված նոր և առկա հաճախորդներին
Արմինֆո. HSBC Բանկ Հայաստանն իր մեկամսյա գովազդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից և զեղչված սակագներիցª սպառողական վարկերի և կրեդիտ քարտերի համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առաջարկն ուժի մեջ է 2013թ.-ի մարտի 1-ից, և ներառում է հետևյալ զեղչերը. սպառողական վարկերն իջեցվածª տարեկան 20% անվանական տոկոսադրույքով (24%-ի փոխարեն), ՄաստերՔարտ Ստանդարտ և ՄաստերՔարտ Ոսկի քարտերըª զրո սպասարկման ամսական վճարով* և անվճար հաշվի բացում, եթե հաճախորդը դիմում է նշված քարտերի կամ վարկի համար:
Նշենք, որ զրո սպասարկման ամսական վճարը վերաբերվում է միայն քարտի օգտագործման առաջին տարվան: ՄաստերՔարտ Ստանդարտ քարտի սպասարկման ամսական վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ ՄաստերՔարտ Ոսկի քարտինըª 3000 ՀՀ դրամ:
ՙԱռաջարկը նպատակ ունի օգնել մեր հաճախորդներին հոգալ իրենց առօրյա և նպատակային ֆինանսական կարիքները: HSBC-ում հաճախորդի բանկային կարիքները լավագույնս հոգալը մեր կարևորագույն խնդիրն էª թե մեր ներկայիս հաճախորդների և թե նոր հաճախորդների համար՚,- ասել է Միհրան Մուրադյանը, Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրենը:
HSBC Բանկ Հայաստաննը 31/12/12թ.-ի դրությամբ ունի 15,000 կրեդիտ քարտ, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին տրամադրված վարկերը նույն ժամանակահատվածի դրությամբ կազմել են 21 միլիարդ ՀՀ դրամ: Ըստ բանկի ուսումնասիրությունների , կրեդիտ քարտերը և սպառողական վարկերը հանդիսանում են հաճախորդների կողմից ամենապահանջված և ցանկալի բանկային ծառայությունները: