Երկուշաբթի, 25 Փետրվարի 2013 13:34
"ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ" ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS միջազգային համակարգով
ԱրմԻնֆո: Փետրվարի 25-ից ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
Հիշեցնենք, որ ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "Բիստրայա պոչտա", "UNISTREAM" և "AVERS" համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման ՙԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ՚ անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան: