Հինգշաբթի, 28 Փետրվարի 2013 14:04
ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ սկսում է հատուկ սոցիալական հաշիվների սպասարկումը սոցիալական փաթեթների տրամադրման պետական ծրագրի շրջանակներում
ԱրմԻնֆո: ՙՎՏԲ-Հայաստան Բանկում՚ մեկնարկել է սոցիալական փաթեթների տրամադրման պետական ծրագրի շրջանակներում հատուկ սոցիալական հաշիվների սպասարկման նախագիծը: Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են բացել սոցիալական հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում և իրենց հետագա վարումը հանձնարարել Բանկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, սոցիալական հաշիվներով փոխանցումները իրականացվելու են 4 նպատակներով` առողջության ապահոագրության վճար; ուսման վճար; հիփոթեքային վարկի մարման վճար; ՀՀ և ԼՂՀ տարածքում հանգստի վճար:
Խոշոր կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված է ՙսոց.հաշիվների հեռակառավարմամբ բացման՚ տարբերակը: Բանկի մասնագետները կայցելեն կազմակերպություն և տեղում կկազմակերպեն սոց.հաշիվների բացման անհրաժեշտ գործընթացը, ներառյալ ապահովագրական պայմանագրերի կնքումը:
Նախատեսվում է նաև վարկային գծերի տրամադրում հաճախորդներին սոց.փաթեթի գումարի 6-ապատիկի չափով բացառապես սոց.փաթեթների շրջանակում 4 նպատակներով վճարումների կատարման համար: Վարկային գծի հետ համատեղ նախատեսվում է նաև հաճախորդներին սոց.փաթեթների շրջանակում վճարումների միանվագ իրականացման հնարավորության տրամադրում առանց հաճախորդի հաշվին միջոցների կուտակմանը սպասելու: Հատուկ սոցիալական հաշվիների բացման և վարման ծառայությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ՀՀ տարածաշրջանի 67 մասնաճյուղերում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-67 մասնաճյուղ: