Երկուշաբթի, 11 Մարտի 2013 13:47
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Կանանց միջազգային օրվան ընդառաջ ֆինանսական օգնություն է ցուցաբերել արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների կանանց և մայրերին
ԱրմԻնֆո: ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր կնոջ օգտին՚ սոցիալական ծրագրի շրջանակներում և Կանանց միջազգային օրվան` Մարտի 8-ին ընդառաջ, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն զոհված ազատամարտիկների 50-ից ավել կանանց և մայրերին ցուցաբերել է ֆինանսական օժանդակություն` մարտի 7-ին այցելելով ՙԶինվոր և իրավունք՚ ՀԿ և Զինվորի պաշտպանության կոմիտե:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, շնորհավորելով ներկա գտնվող կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Բանկի ներկայացուցիչ Արմեն Կարա-Պողոսյանը նշել է. ՙՄենք խոնարհվում ենք Ձեր որդիների և ամուսինների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել Ղարաբաղի ազատության և անկախության համար: Նրանց կորովն ու ինքնազոհությունը` հանուն գալիք սերունդների, հավերժ լինելու է օրինակելի և հպարտության առարկա: Չկա այն գինը, որով մենք կկարողանայինք մեր ընդհանուր պարտքը մատուցել Ձեր առջև: Մաղթում եմ ձեզ և ձեր մտերիմներին խաղաղ երկինք, բարեկեցություն և առողջություն՚:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է ՙԵրկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին՚ ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաև Ղարաբաղյան և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը: