Հինգշաբթի, 28 Փետրվարի 2013 20:19
MOODY INTERNATIONAL-ը հաստատել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին
ԱրմԻնֆո. 2013 թվականի փետրվարին աշխարհահռչակ Moody International աուդիտորի ներկայացուցիչները անցկացրել են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աուդիտ: Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաև հայտերի կարգավորման կենտրոնները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
աուդիտի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն: Կարևոր է այն փաստը, որ ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը:
Ավարտական հանդիպման ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն ագիկ րիգորյանը նշեց. ՙՄենք ստանձնել ենք պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան, ինչը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարևոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է: Մեզ մնում է միայն ներդնել ջանքեր նպատակներին հասնելու համար ինչպես ընկերության ներսում, այդպես էլ շուկայում: Ամենակարևոր արդյունքը, որին մենք այսօր հասել ենք, ընկերության հաճախորդների գոհունակությունն է՚:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Moody International ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին: Առաջին այցի արդյունքը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատի շնոհրհումն էր: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը միակն է Հայաստանի ապահովագրական շուկայում, որ ունի որակի սերտիֆիկատ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների 8 մլրդ.դրամ ցուցանիշով հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը, գրանցելով տարեկան կտրվածքով 38.2% աճ: ույքային ապահովագրության գծով ընկերությունը գտնվում է առաջատարների եռյակում` 406 մլն.դրամ, իսկ տարկան աճը` 40%, իսկ բժշկական ապահովագրության գծով` 2.4 մլրդ.դրամ, տարեկան տասնապատիկ աճով: 2012 թվականի 9 ամիսների ցուցանիշներով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն պահովել է 4.6 մլն.դրամի շահույթ, այս ցուցանիշով հաստատվելով առաջատարների եռյակում: Ընկերությունն ունի 1736 գործակալ, որոնցից 1410-ը ֆիզիկական անձինք են: Ներկայումս ընկերությունն ապահովագրական գործունեություն է իրականացնում պահովագրական 15 դասերով:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ -ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 33ª Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: