Չորեքշաբթի, 13 Մարտի 2013 14:32
Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2013 թվականի հունվարին աճել է 2.3%, իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը նվազել է 0.7%-ով
ԱրմԻնֆո. Արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2013 թվականի հունվարին աճել է 2.3%, փետրվարի 1-ին կազմելով 121.6: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, իրական արդյունավետ փոխարժեքը տարեկան կտրվածքով իջել է 7.6%:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի վերջին իրական արդյունավետ փոխարժեքը կազմել է 118.9, մեկ ամսում աճելով 0.6%, իսկ տարեկան կտրվածքով նվազելով 8.3%: 2012 թվականին այս ցուցանիշի աճ է արձանագրվել հունվարին, մայիսին, հոկտեմբերին, իսկ մնացած ամիսներին արձանագրվել է անկում:
Նւևնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը հունվարին նվազել է 0.7%, կազմելով 205.9, իսկ նրա տարեկան անկումը կազմել է 5.7%: 2012 թվականի դեկտեմբերի վերջին անվանական արդյունավետ փոխարժեքը կազմել է 207.3, մեկ ամսում նվազելով 0.9%, ըստ տարեկան կտրվածքով` 5.4%: Նշենք, որ 2012 թվականին անվանական արդյունավետ փոխարժեքի անկում է արձանագրվել հունվարից ապրիլը ներառյալ, ինչպս նաև հունիսին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ աճը` միայն մայիսին, հուլիսին և նոյեմբերին: