Երկուշաբթի, 11 Մարտի 2013 22:13
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական ռիսկերը կպահովագրի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը
ԱրմԻնֆո. Առաջին անգամ Հայաստանի ապահովագրական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ հայտարարում է ապահովագրության բացառիկ տեսակ այն հաճախորդների համար, ովքեր ձևակերպել են հիփոթեքային վարկ Բանկում` վարկառուների ֆինանսական ռիսկի ապահովագրում աշխատատեղի/զբաղվածության կորստի հետ կապված: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացվել է Բանկի մամուլի ծառայութոյւնից:
Աղբյուրի համաձայն, այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-վարկառուները հնարավորություն ունեն ոչ միայն ձևակերպել հիփոթեքային վարկ շահավետ պայմաններով, այլև ստանալ ապահովագրություն զբաղվածության կորստից, որը կօգնի կատարել վարկային պարտավորությունները և ապահովել վարկի հերթական վճարների կատարումը աշխատատեղի կորստի դեպքում:
Ապահովագրական դեպքեր կհամարվեն հաճախորդ-վարկառուի մոտ աշխատատեղը կորցնելու արդյունքում եկամտի չնախատեսված կորստի հետևանքով առաջացած անվճարունակությունը ելնելով հետևյալ հիմնական դեպքերից` աշխատանքային պայմանագրի դադարեցում/հաճախորդ-վարկառուի նախաձեռնությամբ հատուցվող ծառայությունների մատուցման պայմանագիր/ կողմերի համաձայնությամբ ՀՀ օրենսդրության համապատասխան; հաճախորդ-վարկառուի աշխատատուի գործունեության դադարեցում կամ լուծարում; արտադրության ծավալների և/կամ տնտեսական և/կամ տեխնոլոգիական պայմանների և/կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, ինչպես նաև Հաճախորդ-վարկառուի աշխատատուի աշխատակիցների թվաքանակի և/կամ հաստիքի կրճատման արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված:
Փոխհատուցման գումարը վճարվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից աշխատատեղի կորստից հետո 6 ամսվա ընթացքում, հետևաբար, վճարվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների վեցապատիկ չափը:
ՙՆերկա պահին վարկի հայտը ներկայացնելիս աշխատատեղը կորցնելու վախը հանդիսանում է որոշիչ գործոն, հատկապես հիփոթեքային վարկի դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով ՀՀ աշխատաշուկայում կադրերի բարձր հոսքի միտումները, ինչպես նաև հոգալով իր վարկառուների մասին, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ մշակեցին և ներդրեցին ապահովագրական շուկայում նախադեպը չունեցող ապահովագրության տեսակ աշխատատեղի կորստից: Մենք վստահ ենք, որ տվյալ առաջարկը կհվերացնի հոգեբանական պատնեշը և կդառնա վստահության երաշխիք մեր վարկառուների համար՚,-«ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՎՏԲ՚ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-67 մասնաճյուղ:
Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 2008 թվականի մայիսից: Ընկերության բաժնետոմսերի 100% սեփականատերն է ռուսական ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը: