Չորեքշաբթի, 20 Մարտի 2013 18:35
ՓՄՁ ոլորտում պրոբլեմային վարկերի մակարդակը չի սպառնում Հայաստանի բանկային համակագին
ԱրմԻնֆո. ՓՄՁ ոլորտում պրոբլեմային վարկերի մակարդակը չի սպառնում Հայաստանի բանկային համակագին: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նրա գնահատականներով, պրոբլեմային վարկերի 4.8-5% մակարդակի վատ ցուցանիշ չի հանդիսանում:
Նա կանխատեսել է Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի վիճակը, նշելով, որ ընթացիկ և հաջորդ տարում լուրջ վատթարացումներ վատ վարկերի առումով չի սպասվում: ՙՄենք հետռևում ենք ՓՄՁ ոլորտի վարկունակության մակարդակին: Այստեղ, ինչպես և մյուս երկրներում, ճգնաժամի ընթացքում ՓՄՁ վարկավորումն աճեց, և դա տարբեր երկրների կառավարությունների առանցքային որոշումներից մեկն էր, որով նրանք աջակցում էին վարկավորմանը: Հայկական բանկերի որոշակի պահպանողականության և ՀՀ Կենտրոնական բանկի ակտիվ գործունեության, ինչպես նաև տեղական արժույթով դոնորական միջամտությունների շնորհիվ վատ վարկերի մակարդակը հաջողվեց պահպանել ընդունելի մակարդակի վրա՚,-նշել է Վ.Ռազլոգը:
EBRD երևանյան գրասենյակի ղեկավարը գերադասել է ձեռնպահ մնալ ՓՄՁ զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացված միջոցառումները գնահատելուց, նշելով միայն, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Վ.Ռազլոգը հույս է հայտնել, որ ապագա, ինչպես նաև ներկայիս կառավարությունը, ակտիվորեն կաշխատի երկրում ներդրումային մթնոլորտի բարելավման և երկարաժամկետ ֆինանսավորման դյուրացման ուղղությամբ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արժույթով: Իսկ բանկային հատվածը, նրա կարծիքով, պետք է հեռանա գրավային և անցնի նախագծային ֆինանսավորմանը:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նույնպես պրոբլեմային վարկերի ընթացիկ մակարդակը համարում է ընդունելի երկրի բանկային համակարգի համար: Իսկ այս ցուցանիօշի աճը`2008 թվականի 1%-ից մինչև ներկայիս 5% բանկիրը բացատրել է ճգնաժամային երևույթներով, որոնք դեռ վերջնականապես չեն նահանջել: Այնուամենայնիվ, Ա.Հանեսյանն ընդգծել է, որ Ամերիաբանկում այս ցուցանիշը 1%-ից պակաս է, և համաձայն բանկի ներքին չափանիշների, չպետք է անցնի 3%-ից: