Հինգշաբթի, 28 Մարտի 2013 18:16
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը սկսել է միջազգային դրամական փոխանցումներ իրականացնել Coinstar Money Transfer համակարգերով
ԱրմԻնֆո. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվն ավելացավ ևս մեկով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և լխամասային գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ իրականացնել նաև COINSTAR MONEY TRANSFER (Մեծ Բրիտանիա) միջազգային համակարգով: COINSTAR MONEY TRANSFER համակարգի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղեկայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Շաննա Սահակյանը վստահություն է հայտնել, որ նոր համակարգի ներդրումն էլ Բանկն ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: ՙՄենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր՚,-ընդգծել է նա, հիշեցնելով, որ Բանկն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ ՙMONEYGRAM՚, ՙANELIK՚, ՙԲիստրայա Պոչտա՚, ՙUNISTREAM՚, ՙINTELEXPRESS՚ և ՙAVERS՚ համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման ՙԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ՚ անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան:x