Երեթշաբթի, 19 Մարտի 2013 18:42
Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով
ԱրմԻնֆո. Յունիբանկը և iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են ՙ0%, 0%, 0%+՚ նոր ակցիայի մեկնարկման մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռքբերել համակարգչային տեխնիկա առավելագույնս մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը:
Աղբյուրի համաձայն, եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի վերլուծության և ֆինանսական վարկանիշի, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Յունիբանկի վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 97.1 մլն.դրամ, գրանցելով տարեկան 14.3% աճ: Սպառողական վարկերը 2012 թվականին աճել են 28.2%, հունվարի 1-ին կազմելով 35.3 մլրդ.դրամ: