Հինգշաբթի, 21 Մարտի 2013 20:00
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը մարտի 22-24-ը կմասնակցի FINAR EXPO մասնագիտացված ցուցահանդեսին
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը մարտի 22-24-ը կմասնակցի ֆինանսական ծառայությունների FINAR EXPO մասնագիտացված ցուցահանդեսին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի րողների միության ցուցասրահում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է Ցուցահանդեսային նախագծերի Expomedia կենտրոնից, FINAR EXPO մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ և հնարավոր է, որ դառնա ամենամյա: Ցուցահանդեսի աշխատանքներին կմասնակցեն մոտ 15 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում, 8 բանկեր, 2 ապահովագրական ընկերություններ, ինչպես նաև վարկային կազմակերպություններ և խորհրդատվական ընկերություններ: