Շաբաթ, 13 Ապրիլի 2013 18:54
Կուտակված վնասի 17% խորացման հետևանքով ՀՀ ԿԲ սեփական կապիտալը 2012 թվականին կրճատվել է` դրական 298.4 մլն.դրամից մինչեւ բացասական 20.6 մլն.դրամ
ԱրմԻնֆո. Կուտակված վնասի 17% խորացման հետևանքով ՀՀ Կենտրոնական բանկի սեփական կապիտալը 2012 թվականին կրճատվել է մինչեւ 144.4 մլրդ.դրամ ($ 357.8 մլն) դրական 298,4 մլնդրամից մինչեւ բացասական 20.6 մլրդ դրամ ($ 51 մլն): Առաջին կիսամյակի ընթացքում կուտակված ԿԲ վնասը նվազել է 10%, որից հետո, երրորդ եռամսյակում նկտվել է վնասի խորացում: Ընդ որում, երրորդ եռամսյակում` 3.6%, չորրորդ եռամսյակում` 25.5%: Հիշեցնենք, որ կառավարության մուրհակի շնորհիվ ԿԲ կապիտալը 2012 թվականի սկզբում բացասական մակարդակից բարձրացել էր դրական մակարդակի, պահպանվելով մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, սեփական կապիտալի կազմում լրացուցիչ կանոնադրական կապիտալն ավելացել է 2011 թվականին 85,7 մլրդ, մինչեւ 107.5 մլրդ դրամ, պետական սովորական անտոկոս ցպահանջ մուրհակի շնորհիվ, ինչը 2012 թվաիանին մնացել է անփոփոխ: Անփոփոխ են մնացել նաեւ գլխավոր պահուստը` 17.4 մլրդ դրամ, և էմիսիոն կապիտալը` 100 մլն դրամ: Միեւնույն ժամանակ, վաճառքի համար ընդունելի է ակտիվների վերագնահատման պահուստը 1,219 մլրդ դրամից իջել է մինչեւ 1,182 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները 2012 թվականին աճել են 9.1%, կազմելով $ 2,874 մլրդ կամ 1,160 մլրդ դրամ, որի 67,5% - ը կամ 783,3 մլրդ դրամը ($ 1,9 մլրդ), կազմել են արտարժութային ակտիվները, իսկ 32.5% կամ 376,4 մլրդ դրամը ($ 932.8 մլն)` դրամային ակտիվները: Հաշվետու տարվաում, արտարժույթի ակտիվները կրճատվել են 2.2%, իսկ դրամային ակտիվներն աճել են 23.5%: ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2012-ին աճել են 6.7%, կազմելով 1,180 մլրդ դրամ ($ 2.925 մլրդ), որտեղ արտարժութային պարտավորությունները`37.7% կամ 445,1 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ), իսկ դրամային պարտավորությունները` 62.3% կամ 735,2 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ): Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում դրամյին պարտավորություններն աճել են 13.1%, իսկ արտարժույթով պարտավորությունները նվազել են 2.3%:
ԿԲ ակտիվների կազմում արտարժույթով ակտիվների տարեկան անկումը պայմանավորված է եղլ այլ ակտիվների նվազումով (մոտ 60 անգամ), ինչպես նաեւ ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցների (8.6%) եւ ֆինանսական գործիքների (20.7%) կրճատումով: Ընդ որում, արտարժույթի ակտիվների կազմում արձանագրվել է կանխիկ դրամական միջոցների 18% աճ, բանկերին եւ այլն ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերի, 5.2% աճ եւ մինչեւ մարման ժամկետը պահպանվող ակտիվների` 34.9% աճ: Իսկ դրամով ակտիվների կազմում աճ է արձանագրվել բոլոր հոդվածներով, բացի մինչեւ մարման ժամկետը պահվող ակտիվներով (նվազել է 22 անգամ), ինչպես նաեւ այլ ակտիվներով (2 անգամ): Պարտավորությունների կազմում արտարժույթով բաղադրիչի տարեկան անկում արձանագրվել է ֆինանսական կազմակերպությունների ավանդային և ընթացիկ հաշիվների մնացորդի գծով (15.7%), կառավարության հանդեպ պարտավորությունների գծով (32%), ԱՄՀ հանդեպ պարտավորությունների գծով (2.4%), իսկ դրամային բաղադրիչով բոլոր հոդվածներով, բացի այլ պարտավորություններից, արձանագրվել է աճ, ընդ որում, ամենամեծ աճը` կառավարության հանդեպ պարտավորությունների (մոտ 40%), ինչպես նաեւ թողարկված պարտատոմսերի գծով (մոտ 50%):
Ըստ ՀՀ ԿԲ վերջնական և ճշգրտված տվյալների, կուտակված վնասը 2011 թվականին կազմել է 123,5 մլրդ դրամ, ինչն ընդհանուր կապիտալը ֆիքսել է 298,4 մլն դրական մակարդակում: ՀՀ Կենտրոնական բանկի ակտիվները 2012 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.106 մլրդ դրամ, որտեղ արտարժութային ակտիվները կազմել են 801,2 մլրդ դրամ. իսկ դրամային կտիվները` 304,7 մլրդ դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորությունները նույն օրվա դրությամբ 1,106 տրլն դրամ, որտեղ արտարժույթային պարտավորությունները կազմել են 455,6 մլրդ դրամ, իսկ դրամայիյն պարտավորությունները` 650,1 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկին 77.513 մլրդ.դրամ գումարի մուրհկի տրմադրման վերաբերյալ որոշումը, կուտակված վնասը (2010թ. - 123.968 մլրդ դրամ, 2011թ - 123,504 մլրդ դրամ) ծածկելու համար, կառավարության կողմից ընդունվել է 2011 թվականի օգոստոսի 18-ին: