Ուրբաթ, 5 Ապրիլի 2013 15:09
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ում այսուհետ կարելի է ձեռք բերել ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր
Արմինֆո. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ն իր կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, AED-ով բանկային չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք AED: ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ կողմից վերոհիշյալ չեկերի տրամադրման միջնորդավճարը կազմում է մեկ չեկի համար 7 հազ. ՀՀ դրամ: Չեկատերը չեկի գումարը կարող է ստանալ HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերից առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր` վճարելով ընդամենը 0.1% min 5000 ՀՀ դրամ միջնորդավճար:
Նշենք, որ 2007 թվականին ՙազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն ձեռք բերեց ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ արժեթղթերի 80%-ը, որը հիմնվել էր 1998 թվականին: 2008 թվականի հունիսին ազպրոմբնկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին` 100%-ի: