Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 19:14
Տարեսկզբից ի վեր Յունիբանկի “Մագնիս” ծրագրին 31 խանութ է միացել
ԱրմԻնֆո. Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում տարեցտարի վայելում է ավելի մեծ պահանջարկ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս տարի ծրագրին արդեն միացել են նոր 31 գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 30% զեղչեր: Դրանց թվում են կանանց հագուստի, կոշկեղենի և պարագաների Blu In, Podium, Pretty women, Boomroom, Dress Showroom, s.Oliver, Ellade, Bretella,Conte, Domany և Manul խանութները, Z-Generation, COOLCLUB, 3Pommes և Nani Zani մանկական խանութները, զարդերի և հուշանվերների Silvex և Things remembered խանութները, ժամացույցների մասնագիտացված Time և iBen խանութները, տեխնիկայի Pixel, Piano, 3D Planet և iMall խանութները; օպտիկայի Hay Optic սրահը; JonRic Salon & Day SPA սպա սրահը և Prolife ֆիթնես կենտրոնը; Marco Polo բար-ռեստորանը; Unоna Tour տուրիստական ընկերությունը; Sensei , SPRINGROUP PR Company ուսուցման կենտրոնները և Մարքեթինգի հայկական ասոցիացիան:
Ներկայումս “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի և սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: ործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը:
Յունիբանկի քարտերի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետություն է: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաև +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայկական բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական ամփոփագրի տվյալներով, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ակտիվ քարտերի թիվը գերազանցել է 119 հազարը, և ըստ այդ ցուցանիշի բանկը առաջատարների հնգյակում է: Տարեկան աճը 63 տոկոսով ապահովվել է ArCa տեղական քարտերի զգալի ավելացման հաշվին (տարեկան կտրվածքով թողարկվել է ավելի քան 38 հազար քարտ): Յունիբանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում աշխատավարձի նախագծերի բաժինը 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 31 տոկոս` բացարձակ ցուցանիշծ 18,4 տոկոս տարեկան աճով: Պլաստիկ քարտերով փոխանցումների գծով բանկն առաջատար տասնյակում է` ապահովելով ծավալի տարեկան գրեթե 20 տոկոս աճ: POS-տերմինալների թվով բանկը երրորդ դիրքում է (25 տոկոս տարեկան աճով), իսկ բանկոմատների թվով` վեցերորդ տեղում է: Տարեկան կտրվածքով բանկը տեղադրել է 6 նոր բանկոմատ, շեշտադրում կատարելով մարզերին, ինչի արդյունքում բանկոմատների թիվը հասել է 85-ի: Յունիբանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa քարտեր, ընդ որում 2012 թվականի հոկտեմբերի 10-ից բանկը թողարկում է Visa չիպային քարտեր: