Շաբաթ, 13 Ապրիլի 2013 16:43
2013թ. առաջին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ առևտրային կետերի շրջանառությունը մեկ տարում աճել է մոտ 46%-ով:
ԱրմԻնֆո. 2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 568 հազ. ՀՀ դրամ: 2012 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 45.55%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ (Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար):
Աղբյուրի համաձայն, այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. ՀՀ դրամ, իսկ 2012 թվականի 1-ին եռամսյակի համեմատ այն աճել է 21.97%-ով: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն ՀՀ դրամ, որից 2 953 մլն ՀՀ դրամը` Բանկի POS-թերմինալների և 6 324 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2013 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA, 996 MasterCard և 5 ArCa քարտ: Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.03.2013թ. դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է բանկոմատ – 76 հատ, կանխիկացման POS-թերմինալ - 40 հատ, առևտրային POS-թերմինալ - 299 հատ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Visa ակտիվ քարտերի թվով գտնվում է Հայստանի առաջատար բանկերի տասնյակում, իսկ աշխատավարձային նախագծերի բաժինը կազմում է բանկի ընդհանուր ակտիվ քարտերի 70%-ը: