Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 18:28
Երևանում փետրվարին բնակարանների առք և վաճառքի գործարքներն աճել են 25.3%, իսկ մարզերում`32.8%
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թվականի փետրվարին տեղի է ունեցել 14571 գործարք, նախորդ ամսվա համեմատ աճելով 46.6%, իսկ տարեկան կտրվածքով` 1.3%: Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալները:
Ըստ աղբյուրի, աշխարհագրական բաշխումով անշարժ գույքի գործարքների առավելագույն ծավալները հաշվետու ամսում ավանդաբար տեղի է ունեցել մայրաքաղաքում` ընդդհանուր գործարքների 35.1%-ը: Մարզերից ամենաակտիվներն են եղել Կոտայքը`12,6% և Արմավիրը` 10,1%, իսկ գործարքների ամենափոքր ծավալները գրանցվել են Վայոց Ձորում` 1.6%:
Անշարժ գույքով գործարքների կազմում օտարման գործարքները կազմել են 25% կամ 3641 գործարք, տարեկան աճը` 20.8%, իսկ միայն փետրվարին` 17.6%: Սկզբնային գրանցման բաժինը կազմել է անշարժ գույքի գործարքների ընդհանուր թվի 12.7%-ը, ժառանգության փոխանցումով գործարքները` 12.4%, հիփոթեքային գործարքները` 11%, վարձակալությունով գործարքները` 5.4%: Օտարման գործարքների ընդհանուր ծավալներից 39.1% կատարվել է Երևանում, ընդ որում` 38.1%-ը` բազմաբնակարան շենքերում: Օտարման գործարքների 74,9%-ը կամ 2,727-ը եղել են առք և վաճառքի գործարքներ, 24.6%-ը նվիրատվության, իսկ եւ 0.5%-ը` փոխանակման գործարքներ:
Երևանում փետրվարին իրականացված առք և վաճառքի գործարքների 56.8%-ը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերում, ամսվա աճը` 25.3%, իսկ տարեկան աճը` 0,2%: Մարզերում հաշվետու ամսում վաճառվել է 401 բնակարան, ամսվա աճը` 32.8%, իսկ տարեկան աճը` 22.3%:
Մասնավոր տների առք և վաճառքի գործարքները փետրվարին կազմել են 399, ամսական աճը` 27%, իսկ տարեկան կտրվածքով` 20.2%: Դրանցից 104-ը տեղի է ունեցել Երևանում (ամսվա աճը` 22.4%, իսկ տարվա աճը` 31%), իսկ 295-ը` մարզերում (ամսվա աճը` 29.4%, իսկ տարվա աճը` 16.6%):