Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 21:24
Փորձագետ. Հիփոթեքը սահմանին չի հասնում
ԱրմԻնֆո. Անշարժ գույքի գների 30-40% անկումը Հայաստանում, ինչն սկսվեց 2008 թվականից, 2012 թվականի կեսերից փոխարինվեց որոշակի աճով: Այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում, ՙՏարվա ռիելտոր-2012՚ մրցույթի շրջանակներում, նման կարծիք է արտահայտել ՙԿենտրոն՚ անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Նրա կարծիքով, վերջին ամիսներին տեղի ունեցած գների աճն առաջին հերթին պայմանավորված է հիփոթեքային վարկավորման ակտիվացումով և հիփոթեքային ծրագրերի իրականացնումով, որոնցից կարելի է նշել ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ծրագիրը: Ըստ փորձագետի, ոչ պակաս դեր է խաղում նաև այն, որ արդեն անցել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ակտիվ փուլը:
Վ.Դանիելյանը տեղեկացրել է, որ բնակարաններն ավելի ակտիվորեն վաճառվում են Երևանի ծայրամասերում, որտեղ գները համեմատաբար մատչելի են, քանի որ հիփոթեքով գնվող բնակարանների առավելագույն գները չպետք է գերազանցեն 16 մլն.դրամը: ՙԱյդպիսի գնով կարելի է բնակարան գնել, օրինակ, Նոր-Նորք, Ավան համայնքներում, բայց ոչ` կենտրոնում, որտեղ գները շարունակում են մնալ բարձր՚,-ընդգծել է Դանիելյանը:
Միևնույն ժամանակ, մարզերում անշարժ գույքի շուկան ցուցադրում է հակառակ միտումներ, հատկապես սահմանամերձ գոտիներում, որտեղ անշարժ գույքով գործարքներ գրեթե չեն կատարվում, քանի որ, ըստ մասնագետի, այս շրջաններում հիփոթեքային ծրագրերը չեն գործում: Մարզային շուկայի լճացման մյուս խատճառը, ըստ փորձագետի, կայանում է նրանում, որ այս շրջաններում միգրացիայի տեմպերը բավականին բարձր են, իսկ կենսամակարդակը զգալիորեն զիջում է երկրի միջին կենսամակարդակին:
Իսկ ՙViva Realty՚ անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը գտնում է, որ ներկայում մի փոքր պահանջարկ ունեն բազմաբնակարան շենքերի բնակարանները: Ինչ վերաբերվում է կոմերցիոն անշարժ գույքին, ապա այն, ըստ մասնագետի, միշտ էլ պահանջված է, սակայն պրոբլեմը կայանում է նրանում, որ չկա համապատասխան առաջարկ: ՙԿոմերցիոն անշարժ գույքի պահանջարկը մի փոքր յուրահատուկ է, քանի որ այն ցանկանում են գնել առավելագույն ցածր գնով և լավ տեղում, ընդ որում, գնորդների 70%-ի գերադասությունները համընկնում են՚,-եզրափակել է Հարությունյանը:
Նշենք, որ ՙՏարվա ռիելտոր-2012՚ մրցույթը, որը Երևանում կազմակերպվել էր MyRealty.am պորտալի կողմից, անցացվեց ապրիլի 20-ին: Մրցույքի հաղթողներ դարձան անշարժ գույքի 6 գործակալություններ, այդ թվում ՙԿենտրոն՚ և ՙViva Realty՚ ընկերությունները:
Ըստ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, փետրվարին բնակարանների միջին շուկայակաան գինը Հայաստանում աճել է 0.4%, տարեկան կտրվածքով` 5.5%, միջին հաշվով կազմելով` 181.4 հազ.դրամ 1 քառ. մետրի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 14571 գործարք, նախորդ ամսվա համեմատ աճելով 46.6%, իսկ տարեկան կտրվածքով` 1.3%: