Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 21:42
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է գործարկել ՙcash-back՚ համակարգը:
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է գործարկել ՙcash-back՚ համակարգը: Ներկայումս ՙcash-back՚ համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաև բանկի բոլոր հաճախորդներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՙCash-back՚ համակարգը թույլ է տալիս Բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զեղչային համակարգի ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաև հանգստի և զվարճանքների բազմաթիվ կենտրոններ: Սպասարկման կետերի ցուցակին կարող եք ծանոթանալ` այցելելով http://www.areximbank.am/am/discount_program/ կայքէջը: