Երեթշաբթի, 30 Ապրիլի 2013 13:53
3.6 մլն.կապիտալով արտահանումային ապահովագրական ընկերության ստեղծումը կավարտվի 2013 թվականի վերջին
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՙԱպահովագրական և ապահովագրական գործունեության մասին՚ ՀՀ օրենքում:
Ինչպես փաստաթղթի նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել Հայաստանում պետական արտահանումային ապահովագրական գործակալության ստեղծումը, որը կավարտվի 2013 թվականի վերջին: Ըստ նախարարի, նշված կառույցի ստեղծումը, որը կատարվում է միջազգային փորձագետների օժանդակությամբ, արդեն մեկնարկել է: Դավթյանը պարզաբանել է, որ, ըստ կատարվող փոփոխությունների, պետությանն իրավունք կունենա զբաղվել ապահովագրական գործունեությամբ, որով մինչ այժմ զբաղվում էին միայն մասնավոր ընկերությունները:
Պատասխանելով պատգամավորների հարցերն, նախարարը նշել է, որ գործակալությունը կկառավարեն պրոֆեսիոնալ մենեջերները, և այն համահունչ կլինի ողջ աշխարհում տարածում գտած արտահանումային-ներմուծումային բանկերի պրակտիկային, որի կանոնադրական կապիտալը տիրապետում է պետությունը կամ մասնակցում դրան: ործակալության կապիտալը կկազմի 1.5 մլրդ.դրամ կամ 3.621 մլն.դոլար: Խոսքը գնում է արտահումների հետ կապված ռիսկերի ապահովագրության մասին, ինչը կնպաստի արտահանումների ծավալների աճին: Դավթյանը պարզաբանել է, որ գործակալության ստեղծումով պետությունը կօժանդակի արտահանումների հետ կապված ռիսկերի կրճատմանը, որոնք կարող են առաջանալ արտահանումային վարկեր ներգրավելիս, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից վճարների ձգձգման դեպքերում: Նրա տվյալներով, դա կնպաստի արտահանումային վարկերի տոկոսադրույքների իջեցմանը: Նա նաև նշել է, որ արտահանումային ապահովագրությունը չի լինի պարտադիր: Բացի այդ, ապահովագրությունը կարող է տարածվել ոչ միայն վարկերի, այլ նաև արտահանումային ծրագրերի վրա:
Ըստ նախարարի, գործակալության կանոնադրական կապիտալին կարող են մասնակցել նաև մասնավոր հատվածի մասնակիցները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, ճկուն դարձնելով գործակալության գործունեությունը: Նրա կարծիքով, ավելի օպտիմալ կլիներ գործակալությունը ստեղծել մասնավոր միջոցների հաշվին, ինչը պետությանը թույլ կտար տնտեսել իր միջոցները: Սակայն, մասնավոր ընկերությունները հրաժարվեցին մասնակցել կապիտալի ձևավորմանը, ելնելով Հայաստանի արտահանումային փոքր ծավալներից: