Չորեքշաբթի, 15 Մայիսի 2013 16:53
ՌԵՍՈ պահովագրական ընկերությունն իր ՙապահովագրական՚ մրցնակներն է հանձնել ՙԸնթերցման օլիմպիադա 2013՚-ի հաղթողներին
ԱրմԻնֆո. Մայիսի 14-ին, րողների Միության շենքում անցկացվեց ՙԸնթերցման օլիմպիադա 2013՚-ի եզրափակիչ փուլը, որտեղ լավագույն ընթերցող ճանաչվեց Մարինե Նավասարդյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
ըստ որոշված չափանիշների` դպրոցականները գեղարվեստական գրքերից կարդում էին փոքրիկ հատվածներ, իսկ ժյուրին գնահատում էր նրանց ընթերցանությունը:
Աղբյուրի համաձայն, ընթերցման օլիմպիադայի բոլոր փուլերի հաղթողների համար ՙՌԵՍՈ՚ Ապահովագրական ընկերությունը մրցանակներ էր սահմանել: Դպրոցական փուլի հաղթողները ստացան դժբախտ պատահարներից ապահովագրություն` 250.000 դրամ ապահովագրական գումարով: Երկրորդ` մարզային փուլի շրջանակներում թվով 33 հաղթողներ ստացան ՙՌԵՍՈՏՈՒՆ՚ բնակարանի ապահովագրություն` 500.000 դրամ ապահովագրական գումարով, իսկ լավագույն ընթերցողի և նրա ընտանիքի ևս երեք անդամների առողջությունը ՌԵՍՈ-ն ապահովագրեց «ՌԵՍՈՄԵԴե ծրագրով` 10.000.000 դրամ ծածկույթով:
Ընկերության գործադիր տնօրեն Սամվել րիգորյանը ողջույնի իր խոսքը հղեց օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորեց հաղթողներին` կարևորելով և բարձր գնահատելով այն փաստը, որ երեխան իր կրթությամբ կարողանում է նպաստել իր և իր ընտանիքի ապահովությանը:
Նշենք, որ ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը կարևորում է երիտասարդների կողմից ընթերցանության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության: