Ուրբաթ, 17 Մայիսի 2013 16:37
Չորրորդ տրանշի հունիսյան մարման նախաշեմին NASDAQ OMX Armenia բորսայում Ազգային Հիփոթեքային ընկերության հինգերորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին
Արմինֆո. ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են Cbond շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս թողարկումն ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.3647% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB5 բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 14-ին Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայումª 954,559,170.40 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9,3647% միջին կշռված եկամտաբերությամբ և 9,5006% կտրման եկամտաբերությամբ: Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն հինգերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին երեք թողարկումները (NMCCB1, NMCCB2 և NMCCB3) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի չորորդ թողարկումը (NMCCB4) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 16.12.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 16.06.2013թ.:
Ներկայումս բորսայի Bbond հարթակում շրջանառվում են կորպորատիվ պարտատոմսերի միայն թողարկումներ`Արարատբանկի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշերը, Արցախ ՀԷԿ-ի պարտատոմսերի առաջին տրանշը և SAS Group-ի պարտատոմսերի առաջին տրանշը: Բորսայական Cbond հարթակում շրջանառվում են միայն ԱՀԸ պարտատոմսերը: Ի դեպ, Արցախ ՀԷԿ-ի պարտատոմսերի մարկետ-մեյքերն է Արմսվիսբանկը:
Նշենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ընկերության վերաֆինանսավորման ընդհանուր ծավալները 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել են 24.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 64.3%: Վարկային պորտֆելի չափերով ԱՀԸ-ն Հայաստանի վարկային կազմակերպությունների առաջատարն է: